ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի 27, 28, 36, 39, խցերում խուզարկություն է սկսվել։
Դիմեցինք քրեակատարողական ծառայություն, որտեղից Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նովիկյանը հայտնեց. «ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են խուզարկություններ՝ ազատազրկված անձանց մոտից բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ և այլ արգելված իրեր հայտնաբերելու համար»։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է հունիս ամսվա հաշվետվությունը; հաղորդարության մեջ ասվում է․
«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։
Ըստ այդմ՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի, օպերատիվ վարչության, նույն վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի հունիսի ընթացքում ազատազրկված անձանց համար բերված հանձնուքներից, ծանրոցից, տեսակցությունների եկած քաղաքացիների անձնական զննությամբ, ներնետված, ինչպես նաև խցերում, խորդանոցում, տաղավարում, արհեստագործական սենյակում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 52,27 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 105 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 99 պարագա, 9 wi-fi սարք, 14 կտրող-ծակող առարկա, 88,5 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ»։
Քնար Մանուկյան