Հայաստանի բնակչության մեծամասնությունը նախընտրում է իրենց միջոցառումները կազմակերպել ամառային այս օրերին: Շատերը իրենց տոնական միջոցառումները իրականացնելու համար նախապես են ամրագրում ռեստորանները: Ինչպես երեկ գրել էինք՝ մեզ դիմած քաղաքացիները ասում են, որ ստիպված են եղել մի քանի ռեստորան՝ դիմել իրենց առիթը կազմակերպելու համար քանի, որ շատ ռեստորաններում արդեն ազատ օր չի եղել:
Քաղաքացիներից մեկն ասաց, որ Չարենցավանի ռեստորաններից մեկում իրենց առիթը կազմակերպելու համար առաջարկել են սպասել մինչև սեպտեմբեր:
ArmLur.am-ի հետ զրույցում «Գինաց» ռեստորանի փոխտնօրեն Վահան Պողոսյանն ասաց, որ իրենց մոտ ազատ տեղեր կան, բայց քիչ:
Նրա խոսքով՝ հուլիս և օգոստոս ամիսներին արդեն սրահները ամրագրված են՝ պայմանավորված սեզոնով:
«Բոլոր տեղերում 90% զբաղվածություն ա լինում: Չաշխատող ռեստորան չի լինում հուլիս, օգոստոս ամիսներին»:
Փոխտնօրենի խոսքով՝ իրենց ռեստորանում անգամ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար կա ամրագրումներ:
Իսկ Խնձորենի ռեստորանի մենեջեր՝ Մանվել Բազիրյանն ասաց, որ ամրագրումները այդքան էլ շատ չեն:
Էմմա Մարտիրոսյան