ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենգավիթի թաղապետի նոր առանձնատունը. ինչ ճանապարհով է այն ձեռք բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նոր շքեղ առանձնատուն է կառուցել: Տեղեկացանք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նշված անհատական բնակելի տան հողատարածքը ձեռք է բերել դեռ 2021 թվականին՝ 42 մլն դրամով։

Ռազմիկ Մկրտչյանը նույն օրը Շենգավիթում ձեռք է բերել 2 հողամաս։

2023 թվականին հողամասերը չկան, դրանց փոխարեն այժմ թաղապետի անհատական բնակելի տունն է գտնվում։

Ռազմիկ Մկրտչյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 610 հազար դրամ, որից 8 մլն 582 հազար դրամը աշխատանքի վարձատրությունն է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից։ Մկրտչյանը եկամուտ է ստացել նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից՝ 2 մլն 28 հազար դրամ։ Քանի որ Մկրտչյանին ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 236 հազար դրամ, որից 22 մլն դրամը հողամասի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, այս պատճառով էլ ստացել է եկամուտ ՀՀ ՊԵԿ-ից որպես եկամտահարկի վերադարձ, որը հիփոթեքի մայր գումարի մնացորդի մարման համար է։

Armlur.am-ը եղել է Մկրտչյանի տանը, որը գտնվում է համայնքային զբոսայգու հենց կողքին: Փորձել ենք հենց Մկրտչյանից պարզել, թե ինչպես է կարողացել աշխատավարձով նման առանձնատուն կառուցել:

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում աշխատակցին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակումների եւ հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում հունիսի 19-ին հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս