Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հուլիսի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել և բաժին են տարել 42-ամյա Կարինե Պ.-ին: Նա 2023 թ. օգոստոսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: