![](https://armlur.am/wp-content/uploads/2024/07/team-telecom-e1664360612856.jpg)
«Տեղեկացնում ենք, որ ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են մեր ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում:
Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,-այս մասին հաղորդագրություն է տարածել Team Telecom Armenia-ն։