«Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում կընդունի, և միջանկյալ լուծում կտրվի օրենքին: Հստակ է, որ այս պարտադիրի բաղադրիչը պետք է վերանայի»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը` խոսելով կենսաթոշակային նոր օրենքի մասին:
Նրա խոսքով` իշխանությունների կողմից հնչող այն տեսակետը, թե այլ երկրներում ևս կիրառվում է կենսաթոշակային նոր համակարգը, Ռուստամյանի խոսքով`դա այդպես չէ:
«Տարբեր երկրների հետ կապված օրինակներ են բերում, բայց համեմատության հարց չկա: Այն, ինչ դրվում է Հայաստանում, ունիկալ է, ոչ մի տեղ նման բան չկա: Ես համոզված եմ, որ հնարավոր է այս պայքարում հաջողության հասնել»,-ասաց ՀՅԴ պատգամավորը: