Պորտուգալիան 2025 թվականին Ուկրաինային 220 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը 2025 թվականին Ուկրաինային 220 միլիոն եվրո օգնություն կտրամադրի։

«Մենք կկարողանանք հասնել ավելի քան 220 միլիոն եվրոյի աջակցության, որը կհատկացվի հաջորդ տարի», – Մոնտենեգրուի խոսքերը մեջբերում է «Լուսա» լրատվական գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 




Լրահոս