Բելգիան Ուկրաինային թույլ չի տա F-16 կործանիչներն օգտագործել երկրի սահմաններից դուրս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի իշխանությունները Ուկրաինային թույլ չեն տալիս F-16 կործանիչներ օգտագործել երկրի սահմաններից դուրս։ Այս մասին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է թագավորության վարչապետի պաշտոնակատար Ալեքսանդր Դե Կրոուն։ Նրա ելույթը հեռարձակել է դաշինքի մամուլի ծառայությունը։

«Մեր ներկայիս սահմանափակումներն են՝ F-16-երը Ուկրաինայի տարածքում»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Բրյուսելը կսահմանափակի Կիևի կողմից այդ ինքնաթիռների օգտագործումը։




Լրահոս