«Փյունիկը» կորուստներ ունի Մինսկի «Դինամոյի» դեմ հանդիպումից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Փյունիկը» ներկայացրել է Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների համար հայտացուցակը:

Վնասվածքների պատճառով Հայաստանի չեմպիոնի հայտացուցակից դուրս են մնացել Լուկա Յուրիչիչը, Վագներ Գոնսալվեշն ու Սերժ Դեբլեն: Ռուս պաշտպան Միխայել Կովալենկոն էլ թիմի հետ չի մեկնել Հունգարիա՝ վիզայի խնդիրներով պայմանավորված:

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղը կկայանա այսօր՝ Հունգարիայում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 16-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում: Բելառուսական ակումբները եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում:




Լրահոս