
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունն armlur.am -ին տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 15.52-ին, ՀՀ տարածքում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Աշտարակ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:Թույլ ցնցումներ են զգացվել նաև մայրաքաղաքում: