Կառավարությունը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վարձակալությամբ կհանձնի 23 մլն 671 հազար արժողությամբ գույք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Կառավարության նիստերի օրակարգից ArmLur.am-ը տեղեկանում է, որ առաջարկվում է որպես նվիրատվություն ՀՀ-ին, ընդունել կառուցապա­տողներ Արսեն Առուշանյանին, Միքայել Միքայելյանին և Կարապետ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց 28/3 հասցեի գույքը՝ 507.0 հազար դրամ ընդհանուր շուկայական արժեքով, նշված գույքն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին և վարձակալության հանձնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։

Հաջորդ կառույցը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ․ Նժդեհի փողոց 23/6 շենք, 27/1 հասցեի 9․4 քառ. մետր մակերեսով պոմպակայանն է և պոմպակայանի սարքավորումները՝ 4414000 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։

Երրորդ գույքը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ա. Չեխովի փողոց, 47 շենք, 3-րդ մ/շ, 140 հասցեի պոմպակայանը 16.1 քառ. մետր մակերեսով և պոմպակայանի սարքավորումներն են՝ 18750000 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։

Այսօր կայացած կառավարությա նիստում նմանատիպ 3 չզեկուցվող հարց կա։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վարձակալությամբ հանձնված շինությունների շուկայական արժեքը կազմել է 507 հազար դրամ, 4 մլն 414 հազար դրամ և 18 մլն 750 հազար դրամ․ ընդհանուր առմամբ 23 մլն 671 հազար արժողությամբ։

Հարցը կառավարության չզեկուցվող հարցերի օրակարգում էր։

Էմմա Միքայելյան




Լրահոս