14 տարվա կալանքից հետո՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնի այս տարվա պատվավոր հյուրերից մեկն է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին, ով ազատազրկված է եղել 6 տարով, սակայն շուրջ 14 տարի էլ եղել է տնային կալանքի տակ։

Կինոռեժիսորը ձերբակալվել էր հակակառավարական գործունեության և անվտանգության խախտումներ կատարելու իր հասցեին ուղված մեղադրանքների ֆոնին: Փանահին պարբերաբար քննադատում էր երկրում արվեստագետների ձերբակալությունները։

Փանահին մի շարք մրցանակների է արժանացել միջազգային փառատոններում ժամանակակից Իրանը քննադատող ֆիլմերի համար, Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակը 2015 թվականին «Տաքսի» ֆիլմի համար և լավագույն սցենար Կաննի փառատոնում  2018 թվականին՝ «Երեք դեմք» ֆիլմի համար։

Նշենք, որ սա Փանահիի առաջին փառատոնային այցն է 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո։

Աննա Սրապիոնյան




Լրահոս