Այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըն անդրադարձավ ճանապարհներին, երբ բացումը անում են ճանապարհի, առաջին անձւերից հետո գնում, տեսնում են ճանապարհ չկա.
«Ընդհանրապես չի երեւում, որ այդտեղ մեկ ամիս առաջ սեւ ու սպիտակ գծերով ճանապարհ կար: Դա նշանակում է՝ բյուջեի գումարները տիղմի տկ ի պահ հանձնեցինք, որը ոչ մեկին պետք չի: Երբ ասում եմ՝ ո՞ւր է ճանապարհը, մարդիկ զարմանում են, ինչը նշանակում է, որ դա իրենց համար սովորական է: Ասում են՝ «Դե հիմա ասֆալտ ենք արել, 4 անգամ անձրեւ է եկել, հա ի՞նչ ես կռիվ անում, բնական երեւույթ է, որ տիղմը պետք է նստի, բա ի՞նչ եք ուզում: Պետք ա, լապատկա բերենք քանդենք, տեսնես, որ ասֆալտը տակն է, ամեն ինչ տեղում է»: Այսինքն իրենց համար դա շատ սովորական բան է, բա անձրեւը եկել է, մոլախոտը աճել է: Պրոբլեմն այն է, որ մարդկանց համար դա սովորական է»,- հայտարարեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։