
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Վաշինգտոնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը:
Կոլոմինան «X»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ գործակցությունը և խաղաղության բանակցությունների զարգացումները:
«ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- նշել է Կոլոմինան: