
Հուլիսի 10-ին անցկացված ուժեղացված ծառայության ժամանակ Երևանի Բաբաջանյան փողոցում ոստիկանները ստուգման նպատակով մոտեցել են «Օպել» մակնիշի մի մեքենայի: Կոտայքի մարզի Բուժական գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը ոստիկաններին է ներկայացրել մեքենայում պահվող «Մակարով» ատրճանակը: Նա ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: