ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ արժե հանգիստն Ալավերդիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալավերդին ունի լեռնային տեղանք, որը ներկայացված է անտառապատ և ժայռակերտ լեռներով, սարահարթերով, խորը ձորերով, որտեղով հոսում է Դեբեդ գետը։
Ալավերդին աչքի է ընկում իր բնությամբ, ինչի համար շատ զբոսաշրջիկներ կամ հենց տեղացիներ ցանկանում են իրենց հանգիստը կազմակերպել հենց այնտեղ:
ArmLur.am-ը այս անգամ հետաքրքրվել է՝ թե ի՞նչ արժե ամառային հանգիստը Ալավերդիում:

Այսպիսով՝ «Major’s House» հյուրանոցն ունի այգի, ռեստորան, բար և անվճար Wi-Fi ինտերնետ:
Այստեղ մեկտեղանի և երկուտեղանի սենյակների արժեքը՝ 40.000 դրամ է: Դելյուքս երկտեղանի պատշգամբով սենյակների արժեքը՝ 60.000 դրամ է:
Ստանդարտ երկտեղանի սենյակների արժեքը՝ 25.000 դրամ է: Դելյուքս երկտեղանին՝ 45.000 դրամ:
Ընտանեկան սենյակների արժեքը՝ 50.000 դրամ է:
«Old city hotel»-ում երկտեղանոց ընդհանուր լոգասենյակով սենյակի արժեքը՝ 13.000 դրամ է:

«Vallex Garden Hotel Alaverdi»-ին ունի այգի, պատշգամբ և ռեստորան, բար, 4 աստղանի հյուրանոցն ունի օդափոխվող սենյակներ՝ անվճար WiFi-ով, յուրաքանչյուրը սեփական լոգասենյակով:

Vallex Garden Hotel Alaverdi-ն առաջարկում է նախաճաշ:
Այստեղ ստանդարտ սենյակների արժեքը՝ 24.650 դրամ է: Ստանդարդ երկտեղանին՝ 24.650 դրամ: Ընտանեկան սենյակների արժեքը՝ 61.200 դրամ է:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս