«Սերժ Սարգսյանը վարչապետ չի լինի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ  խոսելով կենսաթոշակային օրենքի՝ ՍԴ-ում քննարկման մասին, ասաց, որ  վստահ է` ՍԴ-ն մի որոշում կկայացնի, որից ոչ ոք ոչինչ չի հասկանա: «Այդ որոշումը չի լինի այսօր»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ՍԴ-ն կսպասի, որ մարի միտինգային մթնոլորտը, դրանից հետո նոր հայտարարի իր որոշման մասին:

Եթե անորոշ որոշում կայացնի Սահմանադրական դատարանը, ապա ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի աշխատանքներում շատ բան չի փոխի:

«Քառյակի գործունեությունն արդյունավետ է ընթանում»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Սերժ Սարգսյանը ցանկություն ունի վարչապետ դառնալ, որի համար կարվեն սահմանադրական փոփոխություններ, Արամ Մանուկյանն ասաց. «Անեկդոտը հիշո՞ւմ եք: Դա էր, ու պըրծ:

Եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ժողովուրդը մեղք է: Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելը  պայթյուն կառաջացնի, չի դիմանա մեր հանրությունը: Չի կարող լինել նման բան, վստահ եմ»:




Լրահոս