ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չամաչեցի՞ք հայկական բանակի գեներալի եք մեջքից հարվածում․ հարց՝ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին՝ Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  Ազգային ժողովի բակում թեժ էր։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ ահա Ազգային ժողովում պատասխանում էին պատգամավորների հարցերին: Արդյունքում՝ մթնոլորտը թեժացավ, ու պատգամավորները սկսեցին վիրավորել միմյանց ու այդ ժամանակ ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանը մեջքից հարվածում  է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։

Այսօր Ազգային ժողովում Կարեն Սարուխանյանին հարց ուղղեցինք, թե ինչու նա հարվածեց Սեյրան Օհանյանին, չամաչեց, որ հարվածում է տարիքով ավագ հայկական բանակի գեներալի, ի պատասխան՝ Սարուխանյանը նշեց, թե որեւէ մեկի չի հարվածել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան

 




Լրահոս