Այսօր ամբողջ աշխարհում նշում են Հեռուստատեսության համաշխարհային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1998 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան նոյեմբերի 21-ը հայտարարել է Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Պետություններին առաջարկվել էր նշել այս օրը` փոխանակվելով հեռուստատեսային հաղորդումներով, որոնք նվիրված են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են խաղաղությունը, անվտանգությունը, տնտեսական և սոցիալական զարգացումները:Չնայած տոնը նշում են վերջին տարիներին, սակայն հեռուստատեսության պատմությունը սկզբնավորվել է մոտ 100 տարի առաջ: Որոշակի տարածության վրա էլեկտրոնային ճառագայթների կիրառմամբ պատկերի ստացման համար առաջին փորձարկումները 1920-ական թվականների սկզբին անցկացվել են ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Խորհրդային Միությունում: 1933 թվականին ծագումով ռուս ամերիկացի գիտնական Վլադիմիր Զվորիկինին հաջողվեց ստեղծել կատոդային խողովակ, որը մինչ այժմ որոշ հեռուստացույցների կարևոր մասն է կազմում: Զվորիկինի բացահայտումից հետո 1936 թվականին սկսվել են կանոնավոր հեռուստահաղորդումների հեռարձակումներ Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ 1941 թվականին` ԱՄՆ-ում: 1950-ական թվականներին հեռուստատեսության հեռարձակումը զանգվածային տարածում գտավ Եվրոպայում: 




Լրահոս