Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած պաշտոնական ընթրիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում ներկա է գտնվել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կազմակերպած պաշտոնական ընթրիքին։ Այս մասին Արարատ Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ մանրամասնելով, որ հնարավորություն է ունեցել գործընկերների հետ քննարկել հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

«Հաճելի էր ներկա գտնվել Վաշինգտոնում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից կազմակերպված ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների ԱԳ նախարարների պաշտոնական ընթրիքին։

Լավ հնարավորություն էր գործընկերների հետ տարածաշրջանային զարգացումների, ավելի կայուն և ապահով Հարավային Կովկասի, ինչպես նաև ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ Հայաստանի տեսլականի շուրջ մտքերի փոխանակում իրականացնելու առումով», – գրել է նախարարը։




Լրահոս