
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հերքել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունում Թեհրանի հասցեին արված մեղադրանքները, թե Իրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Նրա խոսքով՝ դրանք անհիմն են և քաղաքական նպատակներ են հետապնդում:
Քանանին ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականության հետևանք է, և Իրանը երբեք ԱԹՍ-ներ չի մատակարարել Ռուսաստանին։
Պաշտոնյան ընդգծել է տարածաշրջանում և աշխարհում կայուն անվտանգություն հաստատելու կարևորությունը և Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: