
UFC-ի երկու տարբեր քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը խաղադրույք է կատարել 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ Իսպանիա-Անգլիա հանդիպման վրա։
«Առաջ, Իսպանիա: Հեշտ փող իմ ծննդյան օրը Իսպանիայի հավաքականի կողմից: Կարծում եմ՝ հրաշալի նվեր կստացվի»,- սոցցանցերում գրել է իռլանդացին։
Ավելի վաղ Քոնորը 60 հազար դոլար խաղադրույք էր կատարել, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա մրցաշարի լավագույն ռմբարկու։ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ Իսպանիա-Անգլիա հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին։