Մանուել Նոյերը պատրաստ է շարունակել ելույթները Գերմանիայի հավաքականում, հայտնում է Kicker-ը:
Մյունխենի «Բավարիայի» 38-ամյա դարպասապահի ապագան ազգային թիմում կասկածի տակ էր Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Իսպանիայի հավաքականից կրած պարտությունից հետո: Նշվում է, որ Մանուել Նոյերը մտադիր է մասնակցել Մունդիալ-2026-ին:
Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը Եվրո-2024-ի բոլոր 5 հանդիպումներում եղել է մեկնարկային կազմում: Նա 2009 թվականից է խաղում Բունդեսթիմում, որի կազմում անցկացրել է 123 հանդիպում, 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն։