
Հուլիսի 12-ին կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Վերոնիկայի օրը։ Վերոնիկան համարվում է լուսանկարչության հովանավորը:
Հուլիսի 12-ին կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Վերոնիկայի օրը: Վերոնիկան համարվում է լուսանկարչության հովանավորը: Ըստ Աստվածաշնչյան առասպելի, Հիսուսը՝ Գողգոթա լեռը բարձրանալիս, Սուրբ Վերոնիկայից թաշկինակ է խնդրում, որպեսզի երեսից սրբի քրտինքը: Քրիստոսի դիմագիծը քրտինքի հետ դաջվում է այդ կտորին:
12-րդ դարում մարդու դիմագծերով Հռոմում գտնվող մի թաշկինակ նույնացվել է Վերոնիկայի վերոհիշյալ թաշկինակի հետ և դարձել պաշտամունքի առարկա։ Վերոնիկայի թաշկինակի առասպելն արդեն երկու հազարամյակ ապրում է։ Լուսանկարիչներն իրենց տոնը կապում են հենց այս առասպելի հետ և հուլիսի 12-ը նշում որպես լուսանկարիչների օր: