ՊՍԺ-ն արձագանքել է Լամին Յամալի տրանսֆերի մասին լուրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ն առաջարկ չի արել կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալի տրանսֆերի վերաբերյալ։

RMC Sport-ը գրում է, որ փարիզյան ակումբը 250 միլիոն եվրո չի առաջարկել 16-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ ՊՍԺ-ի ղեկավարությունը զարմացած է տարածված լուրերից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մերժել է փարիզցիների առաջարկը, քանի որ Յամալին համարում է անկյունաքարային ֆուտբոլիստ:

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում Յամալն անցկացրել է 6 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:




Լրահոս