
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է .
«Այսօր հրավիրված էի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան` իմ լավ ընկեր Ֆան Յոնգի հրաժեշտի արարողությանը:
Շնորհակալ եմ Ձեզ անցած տարիների ընթաքում հայ-չինական հարաբերությունների զարգացմանն ուղղված նվիրական ջանքերի համար:
Պարո´ն դեսպան, մաղթում եմ Ձեզ նոր ձեռքբերումներ` դիվանագիտական ծառայության մեջ: