Հայաստանն առաջ է անցնել Ադրբեջանից, Չինաստանից ու Թաիլանդից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոյին: Նախարարը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրին հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանին աջակացելու համար: Նախարարն անդրադարձել է Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից կիբերանվտանգության խնդիրներին աջակցելու և տեսակոնֆերանսների համար համապատասխան կահավորանքի տրամադրման հարցերին:ITU գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոն նշել է, որ հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանն անցած տարվա համեմատ ԱՊՀ տարածաշրջանում ամենադինամիկ զարգացումն ու արդյունքներն է արձանագրել: Ըստ Հուլին Ժաոյի, Հայաստանն իր ցուցանիշներով այս տարի առաջ է անցնել Ադրբեջանից, Չինաստանից և Թաիլանդից:




Լրահոս