
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ՝ նշելով, որ դարձյալ հեծանիվ է վարել։
«Այսօր տեղի ունեցավ մեր 8-րդ հեծանվային զբոսանքը։ Հեծանիվը պայքար է, հեծանիվը զգոնություն է, հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես։ Կեցցե՛ հեծանիվը»,- գրել է նա։