ՖՈՏՈ․ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի կինն ունի ԱՁ և աշխատում է, սակայն չի հայտարարագրել տարեկան եկամուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին պարզաբանումը և դիտողությունը կատարել է հեռավոր 2017 թվականին։
Գահընկեց արված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին փոխարինման եկած Վահագն Հովակիմյանի կենցաղի հետհեղափոխական բարելավումներին մամուլը բազմիցս անդրադարձել է, սակայն հարցից հարց է առաջանում։ Նրա կնոջ, Լուսինե Մովսիսյանի Ֆեյսբուքյան էջը հավաստում է, որ անձը աշխատում է կոնկրետ կազմակերպությունում` Made in Armenia Direkt (Handmand Crafts), ավելին` հպարտ է իր ձեռքի աշխատանք արտադրանքից։ Սակայն նրա հայտարարագիրը փաստում է, որ Լուսինե Մովսիսյանը միայն անհատ ձեռնարկատեր է, ով սակայն 2021-2923 թվականներին ընթացքում չի ունեցել ոչ մի լումա եկամուտ։ ՊԵԿ-ն է անտեսում Հովակիմյանի կնոջ ստվերային եկամուտները, թե Հովակիմյաններն են բյուջեն բարեհաջող շրջանցում` ցույց կտան լրատվամիջոցի ապագա դիտարկումները։




Լրահոս