Վրաստանում փոփոխվել են համաներման չափանիշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում բանտարկյալներին ներում շնորհելու կարգը փոփոխության է ենթարկվել, նախագահն արդեն ստորագրել է փաստաթուղթը:

Ինչպես Грузия online-ին ասել է բանտարկյալների համաներման պետական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Էլիսաշվիլին, «կարգը դարձել է ավելի մարդկային, հստակ և արդարացի»:

Նրա խոսքով՝ բանտարկյալներից շատերը զրկված են եղել համաներման իրավունքից, սակայն այժմ կստանան այն: Էլիսաշվիլին նշել է, որ նախագահը, ինչպես և մինչ այդ, սեփական նախաձեռնությամբ կարող է ներում շնորհել:

«Իրականությունն այն է, որ նախագահը «վարձել» է հանձնաժողովը և հանձնարարել «սև աշխատանք» կատարել»,-նշել է Էլիսաշվիլին: Ըստ նրա՝ հանձնաժողովը վերանայել է 1500 գործից 1300-ը, ինչը նախագահը չէր կարող անել:

Հանձնաժողովը նախագահին առաջարկություններ է ուղարկել, սակայն դրանք, միշտ չէ, որ ընդունվել են: «Միխայիլ Սահակաշվիլու ժամանակ ցուցակը փոփոխվում էր 100 տոկոսով: Եթե դա հիմա լիներ, հանձնաժողովում մարդ չէր մնա, սակայն նման ոչ մի դեպք չի եղել», – ասել է Էլիսաշվիլին:




Լրահոս