ՍՆՆԴԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՅՐԵՐԸ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային հանգիստ. մեկ տարի անհամբերությամբ սպասում ենք արձակուրդին, որն իսկապես արժե վայելել:

 

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում սննդի եւ ժամանցի վայրերն Աբու Դաբիում, որոնք արժե անպայման այցելել:

 

l «Շեյխ Զայեդ» մեծ մզկիթ

Այցելությունը թույլատրվում է 1 ժամ,  առավոտյան 9-ից 10-ը:

 

l«Ferrari World Abu Dhabi»

Աշխարհում առաջին Ferrari-ի ֆիրմային թեմատիկ այգին է, որտեղ կան ռեստորաններ, խանութներ, ընտանեկան ժամանցի վայրեր: Ferrari World Abu Dhabi-ն Յաս կղզու հիմնական առանձնահատկությունն է՝ ԱՄԷ-ում ժամանցի եւ ժամանցի լավագույն ուղղությունը:

Այգին բաց է առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 8-ը:

 

l «Յաս» ջրաշխարհ

Ջրաշխարհը գտնվում է Յաս կղզում: Այն ունի ավելի քան 40 խաղային ատրակցիոններ եւ իր այցելուներին ընդունում է առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 7-ը:

 

l  Warner Bros Abu Dhabi

Յաս կղզում գտնվող կենտրոնը ընկերության այս առաջին փակ այգին է: Այն բաց է առավոտյան ժամը 10-ից մինչեւ 7-ը եւ այստեղ ծախսում եք առնվազն 3 ժամ:

 

l «Քասր ալ Ուաթան» (Ալ Ուաթան պալատ)

Քասր Ալ Ուաթանը անհավանական, նոր եւ եզակի տեսարժան վայր է Արաբական Միացյալ Էմիրություններում: Պալատը մատնանշում է Միացյալ Էմիրությունների տեսլականն ու ապագայի տեսլականը: Պալատը ձեզ եզակի հնարավորություն է տալիս հիանալու շքեղ միջանցքներով, որոնք անպայման ձեզ կթողնեն իմաստալից փորձ. «Ուսումնասիրեք ցուցահանդեսներ, որոնք նշում են տարածաշրջանի հարուստ արաբական ժառանգությունը եւ ավելին իմացեք կառավարիչների եւ կառավարող հաստատությունների մասին, որոնք ձեւավորել են մեր մեծ ազգը»:

 

l Աբու Դաբիի ազգային ջրային պարկ

Այն աշխարհի լավագույն ջրային պարկերից է, որտեղ կարելի է տեսնել աշխարհի ամենամեծ փակ անձրեւային անտառը: Այստեղ կան 46 հազար կենդանիներ՝ 10 եզակի թեմատիկ գոտիներում, ինչպես նաեւ աշխարհի ամենաերկար ստորգետնյա թունելը:

Այն բաց է առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան ժամը 10-ը:

l «Լուվր Աբու Դաբի»

Այն այցելուների համար բաց է առավոտյան ժամը 10-ից մինչեւ ժամը 18:30. Մեկ տոմսի արժեքը՝ 18.85 դոլար:

l «Յաս» կղզու ջրային աշխարհ

Փակ ջրային աշխարհ է, որն ունի ավելի քան 100 ժամանցի կետ: Այն այցելուների համար բաց է առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 6-ը:

Աբու Դաբի այցելության ժամանակ չպետք է մոռանալ զբոսանքն անապատում, որի արժեքը միջինում տատանվում է 60 դոլարի շրջակայքում, քաղաքային զբոսանքը, որն արժե մոտ 200 դոլար, ինչպես նաեւ մզկիթ, պալատ եւ աշտարակ այցելությունը, որի արժեքը միջինում 100 դոլարի շուրջ է տատանվում:

Ուրախ ամառային արձակուրդներ:

 

 

 

 

ՄԻԱՆԳԱՄԻՑ՝ ԵՐԿՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա տարիներին Չինաստանը նախատեսում է առաքելություններ ուղարկել դեպի Մարս (Tianwen-3) եւ դեպի Յուպիտեր (Tianwen-4): Այս մասին հայտնում է China Daily թերթը։

Նշվում է, որ Tianwen-3 առաքելության շրջանակներում նախատեսվում է վայրէջք կատարել Մարսի մակերեւույթին, հավաքել այդ մոլորակի հողի նմուշներ եւ ուղարկել Երկիր: Առաքելությունը նախատեսվում է գործարկել 2030 թ.-ին։

Tianwen-4 ավտոմատ միջմոլորակային կայանը, որը Յուպիտերի համակարգն ուսումնասիրելու համար է, նախատեսվում է գործարկել մոտավորապես նույն ժամանակ:

Չինացի մասնագետներն արդեն սկսել են աշխատել երկու առաքելությունների վրա։

Թերթը հիշեցնում է, որ հունիսի 25-ին Չինաստանը մարդկության պատմության մեջ առաջին անգամ Երկիր է հասցրել Լուսնի հակառակ կողմի հողից նմուշառումներ։

 

 

 

 

ՀԱՆԳԻՍՏԸ՝ ՍԵՎԱՆՈՒՄ

Ամառային հանգստի ժամանակները արդեն սկսվել են: Շատ քաղաքացիներ իրենց հանգիստն անցկացնում են Հայաստանում: Ամեն տարի հայերի մեծամասնությունը պարտադիր կերպով այցելում է կապուտաչյա Սեւան:

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ անդրադարձել է Սեւանա լճի ափամերձ հատվածում գտնվող տնակների արժեքներին՝ հասկանալու համար՝ ի՞նչ արժե հանգիստը այնտեղ:

Այսպիսով՝ «Լողափ Արփի» ընտանեկան հանգստի գոտում առանց սանհանգույց 4 հոգու համար նախատեսված տնակները արժեն 10.000 դրամ:

Կրկին առանց սանհանգույց 6 հոգու համար նախատեսված տնակի արժեքը 15.000 դրամ է:

Տնակները սանհանգույցով եւ լոգարանով՝ 25.000-30.000 դրամի սահմաններում են տատանվում:

«Artanish Beach House» առանձնատունը ունի 3 հարկ, որտեղ կա հյուրասենյակ, կահավորված խոհանոց, 5 ննջարան, 2 սանհանգույց լոգարանով: Ունի 2 մուտք: Առանձնատունը նախատեսված է 15 հոգու գիշերակացի համար: 1 օրվա արժեքը՝ 50.000 դրամ:

«Վոյաժ» հանգստի գոտում 2-4 անձի համար նախատեսված քոթեջների արժեքը 23.000 դրամ է, luxe-ը՝ 30.000 դրամ: Իսկ 4-6 անձի համար նախատեսվածը՝ 22.000 դրամ:

Փոքրիկների համար ափին առկա են լողավազան, խաղադաշտ, իսկ մեծերի համար՝ սկուտեր, կատամարան։ Տարածքում գործում է սրճարան-ռեստորան։

Քոթեջներում առկա են՝ սառնարան, սանհանգույց՝ տաք եւ սառը ջուր։

«Անտառային տնակ» ամառանոցը շրջապատված է սոճիների անտառով, նախատեսված է ընտանեկան հանգստի համար: Տարածքում կա 2 տաղավար՝ մեծ (40-45 տեղանոց) եւ փոքր (8-10 տեղանոց), աղյուսից մանղալ բոլոր պարագաներով, բացօթյա պատշգամբ, խոհանոց (սպասք, սառնարան, տաք ջուր, թեյնիկ), սանհանգույց (առաջին անհրաժեշտության հիգիենիայի պարագաներով)։ Առանձնատունը ունի անմիջական ելք դեպի լճի ափ (50մ) եւ մոտ է Սեւանավանքին։

 

 

 

ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԽԱԽՏՎԵԼ Է

Տավուշի մարզկենտրոն Իջեւանը Բերդ քաղաքին կապող, Տավուշի սահմանագոտին շրջանցող Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ավտոճանապարհի մաս կազմող, 35 կմ երկարություն ունեցող Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգումը սկսվեց 2022 թվականին. շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2023 թվականի  սեպտեմբերին, այդ նպատակով պետական բյուջեից նախատեսված էր հատկացնել  4,5 միլիարդ դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Խաչհար» ՍՊԸ-ն։ 2022 թվականին այդ ընկերությունը ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածում թույլ գրունտի վրա ասֆալտապատում էր կատարել, ասֆալտը քանդվել էր, ընկերությունը այդ հատվածում նորից էր ասֆալտապատում արել։ Ճանապարհի շինարարության պայմանագրի ժամկետը խախտվել է, կառավարությունը խզել է «Խաչհար» ընկերության հետ պայմանագիրը, նշված ճանապարհի կառուցապատման համար նոր մրցույթ հայտարարել։  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք՝ ներկայումս ո՞ր կազմակերպությունն է իրականացնում այդ ճանապարհի կառուցապատումը, աշխատանքների քանի՞ տոկոսն է արված, ե՞րբ շահագործման կհանձնվի կարեւոր այդ ավտոճանապարհը։ Մարզպետարանից պատասխանել են. «Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհի կառուցապատումը իրականացվում է «Էկո բիլդինգ» շինարարական կազմակերպության կողմից, որն իրականացրել է Իծաքար-Հախում գետի հատվածի հողային աշխատանքները, ճանապարհի կառուցապատման ավարտի վերաբերյալ դիմեք կապալառու կազմակերպությանը»։ Նավուր գյուղից տեղեկացանք, որ «Էկո բիլդինգ»  շինարարական կազմակերպությունը Վայքից է, այն այս տարվա գարնանից հողային աշխատանքներ է կատարում։ Գանձաքար-Իծաքար ճանապարհի կառուցման նոր ժամկետ է սահմանվել 250 օրը, այսինքն՝ այս տարի ռազմավարական նշանակության ճանապարհը պետք է գործարկվի։ Սակայն, տարին արդեն կիսվում է, շինաշխատանքների զգալի մասը մնում է, դժվար թե շինարարական կազմակերպությունը կարողանա տեղավորվել սահմանված ժամկետում։ Գանձաքարի վարչական ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանը հայտնեց, որ ճանապարհի Գանձաքարի հատվածում ճանապարհաշինարարները ճանապարհի եզրին ամրացնող գաբիոններ են տեղադրել, նրանք մեծ ծավալով աշխատում են ճանապարհի մյուս՝ Իծաքարի հատվածում։ Բերդ համայնքի Իծաքար գյուղի բնակիչները հայտնեցին, որ «Էկո բիլդինգ» շինարարական կազմակերպությունն Իծաքարում   արդեն կատարել  է 1,5 կիլոմետր երկարությամբ՝ Իծաքարի   գլխավոր փողոցի մայթերի եւ ջրահեռացման համակարգի կառուցումը։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ  

 

 

 




Լրահոս