
ԱՄՆ Միչիգան նահանգում սկանդալի կիզակետում է հայտնվել դեմոկրատ կոնգրեսական, 82-ամյա Դեյլ Քիլդին: Տարեց կոնգրեսականի հարազատները նրան մեղադրում են եղբոր նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ, որը տեղի է ունեցել կես դար առաջ: Տուժողի՝ Պատրիկ Քիլդիի ծնողները նշել են, որ Դեյլը հինգ տարի շարունակ ծաղրուծանակի է ենթարկել իրենց որդուն, ով այդ ժամանակ 12 տարեկան էր: Որպես ասվածի ապացույց` հարազատները նշել են, որ Պատրիկի մոտ ի հայտ են եկել հոգեկան խանգարումներ: Ներկայում նույնպես Պատրիկը բուժման կուրսեր է անցնում:Կոնգրեսականի խոսքով` իր հարազատներն իրեն վատաբանում են եւ փորձում շանտաժի ենթարկել: