
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Ղրիմի տարածքային ամբողջականության վերաբերյալ ընդունված բանաձևին Հայաստանի՝ «դեմ» քվեարկելուն, ասաց, որ դա սխալ հաշվարկ էր:
«Հայաստանն իրավիճակի հետ հաշվի չնստեց: Մենք արդեն խեղճացել ենք այնքան, որ ինչ էլ անենք, մեր շահը չի լինելու, այլ՝ ուրիշի»,- ասաց պատգամավորը:
Այնուամենայնիվ, ճի՞շտ էր Հայաստանի դեմ քվեարկելը, թե՞ ոչ:
Պատգամավորի խոսքով` Հայաստանն այն վիճակում է, որ արդեն պետք է գնա նվազագույն կորուստների ճանապարհով: «Այս տեսանկյունից Հայաստանի դեմ քվեարկելով քիչ վնասներ կունենանք»,- ասաց Մանուկյանը: