ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանը, ով, թերևս ամենապասիվ պատգամավորներից է և հազվադեպ է ելույթներ ունենում ԱԺ-ում, օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գովազդել էր, որ չինական «China Southern Airlines»-ը այս տարվա սեպտեմբերի 3-ից կիրականացնի կանոնավոր ուղիղ չվերթներ Ուրումչի-Երևան և Երևան- Որումչի ուղղություններով՝ շաբաթը 2 անգամ երեքշաբթի և շաբաթ օրերին։
«Թռիչքի տևողությունը ընդամենը 5-6 ժամ է լինելու: Ուրումչիից հնարավոր է թռիչքներ իրականացնել դեպի Չինաստանի 41 քաղաքներ։
Տոմսերն արդեն վաճառվում են»,-գրել էր նա։
Ընդ որում, պատգամավորը գրառումն արել էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում՝ Չինաստան կատարած այցից հետո։
ArmLur.am-ը պատջգամավորից հետաքրքրվել է, թե ինքն ինչ առնչություն կամ ներդրում ունի չվերթների իրականացման մեջ, արդյոք ինքն անձամբ Չինաստան այցի ընթացքում այդ երկրի որևէ պաշտոնյայի հետ բանակցություննր վարել է, որ հիմա իր էջում գովազդում է այն։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան