ArmLur.am-ը նկատել է, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմացի այգին ինչ անմխիթար վիճակում է:
Ամենուրեք աղբ, չորացած մոլախոտեր, անմշակ ծառեր, կոտրված նստատեղեր, շրջված աղբամաններ․ այսպիսին է վիճակը այնտեղ:
Կոնսերվատորիայի շենքի դիմաց՝ Կոմիտասի արձանի շուրջբոլորը մարդիկ ստիպված են նստել և շնչել աղբի հոտը, դա էլ այն դեպքում, երբ մարդիկ կարողանան չկոտրված նստատեղ գտնել։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան դեռ մի քանի ամիս է առաջ էր, որ ցանկություն էին հայտնել փակելու։
Կոնսերվատորիայից մեզ փոխանցեցին, որ այգու տարածքը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ:
ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը անդրադարձել է այս թեմային:
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան