
ArmLur.am-ը նախօրեին հրապարակել էր տեսանյութ, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նոր, իր կարգավիճակի համար շքեղ առանձնատուն է կառուցել, որի հողատարածքը ձեռք է բերել դեռ 2021 թվականին՝ 42 մլն դրամով։
Ռազմիկ Մկրտչյանի տան բակում ArmLur.am-ը զրուցել էր՝ պարզելու՝ ինչպե՞ս է թաղապետի աշխատավարձով կառուցել այդ բնակարանը։
Չնայած, որ վարչական շրջանի ղեկավարը մեր հարցերի պատասխանները փորձեց տալ, այնուամենայնիվ՝ նոր հարցեր են առաջանում:
Բայց, պարզվում է, այդ տարածքում տուն կառուցելն արդեն խնդրահարույց է:
Տեղեկացնենք, որ կառուցված բնակարանը գտնվում է Երևանյան լճի մոտակայքում։
Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների պնդմամբ՝ Մկրտչյանը իր առանձնատան տարածքից աղբորսիչ կայանը նախօրոք է հեռացրել, որպեսզի իր տան տարածքում աղբանոց չլինի, սակայն աղբորսիչը տեղափոխելն իր հերթին դարձել է Հրազդան գետի աղտոտման պատճառ։
Բացի այդ, իր տան հարևանությամբ թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը Շենգավիթի համայնքային զբոսայգին է նորոգել համայնքային բյուջեով, որտեղ գրեթե մարդիկ չեն այցելում: Տպավորություն էր, թե քպ-ական թաղապետը այգին բարեկարգել ու բարենորոգել է հենց իր համար:
Իհարկե, Մկրտչյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այգին իրեն չի պատկանում, ոչ մի առնչություն չունի իր բնակարանի հետ։
Բայց մեր նկարահանող խումբը որևէ մարդու չտեսավ տարածքում: Այսինք զբոսագյին կա, բայց զբոսնող՝ չկա, միայն թաղապետն ու նրա ընտամիքն են ըմբոշխնում բարեկարգված այգու տեսարանը:
Մանրամասները՝ տեսանյութում։