Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նախորդ ամիս հայտարարություն է տարածել՝ հայտնելով ռեկտորի պաշտոնակատարի նշանակման մասին:
«2024 թվականի հունիսի 13-ից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար է Ծովինար Հրայրի Մովսիսյանը՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունները»,- ասվում է հայտարարության մեջ:
ArmLur.am-ը ԿԳՄՍ կոմիտեի մամուլի քարտուղար Աստղիկ Մելիք-Քարմյանից հետաքրքրվել է, թե ե՞րբ է կայանալու ռեկտորի թեկնածուի ընտրությունները և ովքե՞ր են իրենց թեկնածությունը առաջադրել, վերջինս հորդորեց գրավոր հարցում ուղարկել:
«Ինչքանով տեղեկացված եմ, մրցույթը դեռևս չի հայտարարվել, ՊՈԱԿ-ների մասին օրենքով նախկին ռեկտորի պաշտոնավարման դադարեցումից հետո 6 ամսվա ընթացքում կարող է հայտարարվել: Թեկնածուների մասին էլ համապատասխանաբար չենք կարող իմանալ, քանի չի հայտարարվել մրցույթը»,-հավելեց նա։