«Ընկճվեց» Ծառուկյանի քայլերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, ի պատասխան հարցի, թե ԲՀԿ-ից ասում են, որ պատրաստ են ռադիկալ քայլերի,  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Երևի ռադիկալ բառի իմաստը լավ չեն հասկացել:

Ի՞նչ անենք, սովորեցնենք, թե ինչպիսի քայլեր պետք է անել»:

Արդյոք Գագիկ Ծառուկյանը կգնա ռադիկալ քայլերի ու մարդկանց փողոց կհանի, Գալուստ Սահակյանը կատակեց. «Չեմ հասկանում՝ ինչ քայլերի մասին է: Ընկճվեցի, վատ զգացի, կմտածեմ  ու կպատասխանեմ»:

Ի՞նչ կլինի ապրիլի 28-ից հետո, երբ այդ օրը ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը կառավարությանն անվստահություն հայտնեն: Սահակյանն ասաց. «Այդ օրն ԱԺ-ում հայտարարությունների ժամ է»:




Լրահոս