
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մահացել է ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, «Մարտի 1-ի» քրեական գործով նախկին բանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ նա 2018թ.-ից կաթվածի հետևանքով կոմայի մեջ էր գտնվում։
Նա 2008թ. Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներից էր, որին 2019թ. դատարանը արդարացրել էր հանցակազմի բացակայության հիմքով։
Հավելենք, որ նրա որդին՝ Սևակ Սաղաթելյանը, 44-օրյա պատերազմի ժամանակ որպես կամավորական գնացել էր ռազմաճակատ և զոհվել։

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություններ է հայտնում Սաղաթելյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։