
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հետաքրքրված է Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Կան» ակումբով և ցանկանում է գնել այն։ Այս մասին հայտնում է RMC Sport գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ Մբապեն մտադիր է ներդրումներ կատարել ակումբում՝ իր կապիտալը մեծացնելու համար։ Մբապեն նախկինում հանդես է եկել «Կանի» երիտասարդական թիմերում։
Ներկայումս ակումբի վերահսկիչ փաթեթը պատկանում է ամերիկյան Oaktree Capital Management ընկերությանը, որին է պատկանում նաև անցյալ մրցաշրջանի Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը»։
Ֆրանսիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի վերջին մրցաշրջանը «Կանն» ավարտել է վեցերորդ տեղում։