![](https://armlur.am/wp-content/uploads/2024/07/l-0x0wh-786x458z-1-1-9.jpeg)
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Հայաստանի և Սլովենիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
«Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում՝ համատեղ ջանքերի և նոր նախաձեռնությունների միջոցով»,- նշել է Միրզոյանը:
Արտգործնախարարության X-ի էջում էլ ասված է, որ երկու երկրները կառուցել են ամուր համագործակցություն՝ հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների, խաղաղության մեջ ունեցած ներդրման և Հայաստան-Սլովենիա-Եվրամիություն ավելի սերտ գործընկերության տեսլականի վրա: