
Ապրիլի 1-ից ՀՀ ազգային ժողովում կսկեն գործարկվել շենքի ամեն անկյունում տեղադրված տեսախցիկները:
Պաշտոնապես հայտարարվեց, որ տեսախցիկներ տեղադրելու միտքը բխել է անվտանգության պահպանման անհրաժեշտությունից:
Ինչո՞ւ են հատկապես այս շրջանում պատգամավորներին «պահպանում» խորհրդարանում, և ի՞նչ վտանգներ կան, որոնց մասին չեն ցանկանում մանրամասնել:
Արձանագրենք, որ ՀՀ ազգային ժողովի անվտանգության համակարգն այսօրվա պես չուժեղացվեց անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, երբ ԱԺ-ում «գլխատվեց Հայաստանի Հանրապետությունը»: Այդ տարիներից մինչև վերջերս ԱԺ-ում տեսահսկվում էր միայն անվտանգության աշխատակիցների սենյակի մուտքը և ԱԺ նախագահի ընդունարան տանող հատվածը, ինչպես նաև՝ նիստերի դահլիճը:
Ինչո՞ւ են ԱԺ-ում հիմա որոշել ապահովագրել իրենց: Արդյոք նրանք հոկտեմբերի 27-ից առավել դաժան դեպքի՞ են սպասում:
Մանրամասները` տեսանյութում.