
Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի 8,6 միլիոն տոմս է վաճառվել։ Սա ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հայտարարել է Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգուեն։
Օլիմպիական խաղերի պատմության մեջ տոմսերի վաճառքից նախորդ ռեկորդը գրանցվել էր 1996 թվականին: Այդ ժամանակ Ատլանտայում կայացած Օլիմպիական խաղերի 8,3 միլիոն տոմս էր սպառվել:
33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: