Հայաստանի թիմը Ռումինիա է մեկնել առանց առանցքային խաղացողի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Ռումինիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի C ենթախմբի մրցումներին:

Հայաստանի հավաքականը լուրջ խնդրի առջև է կանգնել: Ռումինիայի մուտքի վիզա չի ստացել թիմի առանցքային խաղացող Դանիել Կիրակոսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Ռումինիա են մեկնել հետևյալ խաղացողները.

1. Կարեն Մելիքյան

2. Յուրա Մելիքյան

3. Սամվել Գևորգյան

4. Տիգրան Մկրտումյան

5. Մարատ Միքաելյան

6. Լուկա Գոբեյիշվիլի

7. Արայիկ Գևորգյան

8. Էրիկ Կարախանյան

9. Հայկ Կարախանյան

10. Համլետ Գևորգյան

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը խմբային փուլում կմրցի Շվեդիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Կոսովոյի և Մոլդովայի հավաքականների հետ:




Լրահոս