
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն այսօր Խնկո Ապոր անվան գրադարանում էր և մասնակցում էր մանկական միջոցառման: Վերջինս հաստատակամորեն որոշել էր չպատասխանել ոչ մի հարցի, սակայն տեսնելով լրագրողների համառությունը՝ պատասխանեց ընդամենը 2 հարցի:
Armlur.am-ը հետաքրքրվեց` ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ն Սիրիայի Քեսաբ քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեսպանն ասաց, որ Վաշինգտոնը հայտարարություն տարածել է այդ մասին: ԱՄՆ-ն մտահոգված է ոչ միայն Քեսաբի, այլև՝ Սիրիայում տեղի ունեցող խոշտանգումներով, ինչպես նաև այն բանով, թե ինչ է կատարվում այնտեղ, մանավանդ՝ փոքրամասնությունների նկատմամբ: