Իտալական ակումբները կարող են զրկվել եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն սպառնացել են Իտալիային միջազգային մրցաշարերից թիմերի հնարավոր հեռացմամբ, հայտնում է La Repubblica-ն։

Պատճառն այն է, որ Forza Italia կուսակցության անդամ Ջորջիո Մյուլեն առաջարկել է փոխել երկրի սպորտային օրենսդրությունը՝ ընդունելով մի հրամանագիր, որը տեղի լիգաներին լիակատար անկախություն կտա Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Այդ օրենքով Ա սերիան իրավունք կունենա կարծիք հայտնել ֆեդերացիայի որոշումների վերաբերյալ, իսկ ֆուտբոլիստներն ու ակումբները հնարավորություն կստանան անհրաժեշտության դեպքում դիմել վարչական դատարան՝ շրջանցելով մարզական դատարանը:

Հնարավոր փոփոխության մեջ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն տեսնում են Իտալիայի կառավարության հստակ միջամտությունը մարզական ոլորտին, ինչը չի համապատասխանում գործող ֆուտբոլային համակարգի սկզբունքներին և արժեքներին։

Եթե այդ փոփոխությունը լինի, իտալական ակումբները կարող են զրկվել եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից, իսկ Իտալիան՝ Եվրո 2032-ը ընդունելու իրավունքից։




Լրահոս