
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Սարգիս Արմենակյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հուլիսի 10-ի ԲԴԽ-71-Ո-135 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սարգիս Արմենակյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում: