Երկրպագուների հետ հանդիպում՝ լեփ-լեցուն դահլիճում. իրանցի ռեժիսորը իր ծննդյան օրը հանդիպել է երկրպագուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

14 տարվա կալանքից հետո «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը՝ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին Երևանի կինոյի տանը հանդիպում է ունեցել երկրպագուների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Ռեժիսորը կարողացել է մեկ ամբողջ կինոդահլիճ «լցնել»։

Հետաքրքիրն այն է, որ աշխարհահռչակ ռեժիսոր Փանահին հանդիպումն ունեցել է հենց իր ծննդյան օրը։

Հիշեցնենք, որ ռեժիսորը շուրջ 14 տարի անազատության, տնային կալանքի տակ է եղել։
Կինոռեժիսորը ձերբակալվել էր հակակառավարական գործունեության և անվտանգության խախտումներ կատարելու՝ իր հասցեին ուղված մեղադրանքների ֆոնին: Փանահին պարբերաբար քննադատում էր երկրում արվեստագետների ձերբակալությունները։

Չնայած այն բանին, որ Փանահին անազատության մեջ է եղել և նրան պաշտոնապես արգելված է եղել ստեղծագործել, այնուամենայնիվ ռեժիսորը ստեղծագործել է։

Նշենք, որ Փանահին եզակի ռեժիսորներից է, որն արժանացել է Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ»-ին, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ին, Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ին, Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկ»-ին՝ լավագույն դեբյուտի համար։

Աննա Սրապիոնյան




Լրահոս