ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնից այսօր լրագրողները հետաքրքրվեցին` ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ն ՄԱԿ-ի երեկվա որոշման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեկ ձայների մեծամասնությամբ Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է ճանաչել: Ղրիմի հանրաքվեի արդյունքների դեմ բանաձևին կողմ է քվեարկել 100 պետություն, 58-ը ձեռնպահ է մնացել, իսկ դեմ է քվեարկել 11 պետություն, որոնց թվում` Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, ԿԺԴՀ-ն, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն:
ԱՄՆ-ի դեսպանն ասաց, որ ԱՄՆ-ն աջակցում է ՄԱԿ-ի առաջ քաշած այդ բանաձևին: Մենք աշխատում ենք Ուկրաինայի կառավարության հետ հարցը խաղաղ լուծելու:
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ «դեմ» քվեարկելուն, պրն. Հեֆերնն ասաց, որ Հայաստանի հետ կշարունակեն համագործակցել այս հարցում և կշարունակեն բանակցությունները ՀՀ կառավարության հետ: