
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Կարին Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով Գյումրու համայնքապետարանի Հայաստանի Հանրապետական կուսակցության գործավար, իր քաղաքական հայացքներով պայմանավորված, 2023 թվականի ապրիլի 15-ին, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, հաղորդակցական և տեղեկատվական հարթակ հանդիսացող համացանցի` ֆեյսբուքյան «Карин Мурадян» վերտառությամբ իր անձնական կայքէջում՝ ժամը 22:06-ին ֆեյսբուքյան այլ օգտատերերին հասանելի հրապարակային եղանակով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ուղղակի դիտավորությամբ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ:
Քնար Մանուկյան